Հայ գրչության կենտրոնները ներկայացնող, իր նախադեպը չունեցող ժամանակակից տեխնիկական լուծումներով և դրանց բաղադրիչ միջոցներով հագեցած այս նախագիծը կյանքի է կոչվել Մատենադարանի երկարամյա գործընկեր կազմակերպությունների՝ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցության շնորհիվ:
Մատենադարանի այցելուներն այսուհետ հնարավորություն ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ հայ գրչության նշանավոր կենտրոններին, զուգահեռաբար՝ հայկական միջնադարյան վանքերին ու եկեղեցիներին, ինչպես նաև այդ վայրերում ստեղծված ձեռագրական հարուստ ժառանգությանը:
Հայկական գրչության կենտրոններին նվիրված քարտեզը նախ և առաջ հայկական ձեռագրական արվեստի և ընդհանրապես հայ քաղաքակրթական և մշակութային քարտեզն է: Այն ցույց է տալիս հայ միջնադարյան մշակույթի տարածվածությունն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հայկական գաղթօջախներում:
Մեկ հպումով բացվող քարտեզների, վանքերի ու եկեղեցիների լուսանկարներն ու մանրանկարչական պատկերները խոստանում են արագ, մատչելի տեղեկատվություն և անչափ հետաքրքիր ճանապարհորդություն հայերեն ձեռագրերի աշխարհում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը ստեղծվել է 1956 թ. Պորտուգալիայում՝ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի վերջին կտակի համաձայն: Կիւլպէնկեանը ծնվել է 1869 թ. Ստամբուլում և իր կյանքի մեծ մասն անցկացրել Լոնդոնում և Փարիզում: 1942 թ. մեկնել է Լիսաբոն, որտեղ էլ մահացել է 1955 թ.: Այդ ժամանակ նա համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը:
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը ստեղծվել է որպես մնայուն հաստատություն, հիմնական նպատակ ունենալով կյանքի բարելավումը արվեստի, բարեգործության, գիտության և կրթության միջոցով: Հիմնադրամն իր գործունեությունը ղեկավարում է Լիսաբոնում գտնվող մայր գրասենյակից: Այն գրասենյակներ ունի նաև Լոնդոնում ու Փարիզում և դասվում է Եվրոպայի տասը ամենամեծ հիմնադրամների շարքին:
Հիմնադրամն ունի թանգարան, որտեղ պահվում է Հիմնադրի արվեստի գործերի հարուստ հավաքածուն: Ունի նաև ժամանակակից արվեստի գործերի հավաքածու, դասական երաժշտության նվագախումբ և երգչախումբ, գրադարան և արխիվ, գիտահետազոտական ինստիտուտ և ընդարձակ այգիներ Լիսաբոնի կենտրոնում: Հիմնադրամի գործունեության շրջանակում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ և տրամադրվում են դրամաշնորհներ կրթական ու մշակութային նախաձեռնություններին:
Ստեղծման օրվանից՝ Հիմնադրամն աջակցում է աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին: Ունի Հայկական բաժանմունք, որը դրամաշնորհներ է տրամադրում հայ և հայագիտությամբ զբաղվող ուսանողներին, աջակցում է գիտահետազոտական նախագծերին, օժանդակում սփյուռքում գտնվող դպորցներին, ֆինանսավորում արևմտահայերենի զարգացման ծրագրերը, դրամաշնորհներ հատկացնում նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և խրախուսում հայ-թուրքական երկխոսությունը:
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2015 թ. ամերիկահայ բարերարներ՝ Մարիա, Բեատրիս և Ռուբեն Ղրդյանների ֆինանսավորմամբ:
Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Մատենադարանի կրթական, գիտական և մշակութային ծրագրերի զարգացմանը, երիտասարդ գիտնականների և ասպիրանտների օժանդակմանը, ինչպես նաև Մատենադարանի հանրահռչակմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ատրպատական
Արցախ, Ուտիք, Սիւնիք
Բարձր Հայք
Գուգարք, Արևելյան Այրարատ
Իտալիա
Կիլիկիա
Ղրիմ
Միջին Արեւելք
Ռուսաստան և Ուկրաինա
Վայոց Ձոր
Վասպուրական
Տարոն, Աղզնիք, Հյ. Ասորիք
Տփխիս
Փոքր Ասիա եւ Թրակիա
Փոքր Հայք
Ակների վանքը
Աղթամար կղզին և վանքը
Ամրդոլու Ս. Հովհաննես Մկրտիչ վանքը
Այրիվանք (Գեղարդավանք)
Ապարանից Սուրբ Խաչ վանքը
Ավագ վանքը
Արգելանի վանքը
Գանձասարի վանքը
Գոմաց Ս. Աստվածածին վանքը
Գռների վանքը
Դադիվանք
Դրազարկի վանքը
Եղրդուտի Սուրբ Հովհաննես վանքը
Թեղենյաց վանքը
Լիմ մենաստանը
Խառաբաստի Սուրբ Աստվածածնի վանքը
Խոր Վիրապի վանքը
Խորանաշատի վանքը
Կեչառիսի վանքը
Կտուց մենաստան
Հաղբատի վանքը
Հառիճավանք
Հավուց Թառի վանքը
Հարանց անապատ
Հերմոնի վանք
Հոռոմոսի վանքը
Հովհաննավանք
Մատնավանք (Խլաթ)
Մաքենյաց վանք
Մեծոփավանք (Ս. Աստվածածնի վանք)
Մշո Սուրբ Առաքելոց վանքը
Մշո Սուրբ Կարապետ վանքը
Մոկաց Սարի Սուրբ Գևորգ վանքը
Նարեկավանք
Նորավանք
Որոտնավանք
Ս. Բարդուղիմեոսի վանք (Աղբակ)
Սաղմոսավանք
Սանահինի վանքը
Սեպուհ լեռան Սուրբ Գրիգոր Լուսավորչի վանքը
Սկևռայի վանքը
Սորովանք
Սուրբ Էջմիածնի վանքը
Սուրբ Թադեի վանքը
Սևանի վանքը
Վարագավանք
Վերին Նորավանք (Շատիկ վանք)
Տաթևի վանք
Ցաղաց քարի վանք
Ցիպնավանք Սուրբ Ստեփանոս
Փասավանքի Սուրբ Աստվածածին
Ագուլիս գյուղաքաղաքը
Ադրիանապոլիս քաղաքը
Ակոռի բնակավայրը
Ամասիա քաղաքը
Ամիդ քաղաքը
Անի քաղաքը
Աստրախանի հայ գաղթօջախը
Ավանց գյուղաքաղաքը
Արաբկիր քաղաքը
Արծկե քաղաքը և Սքանչելագործ Սուրբ Նշան վանքը
Արճեշ քաղաքը
Բաբերդ քաղաքը
Բալու քաղաք
Բաղեշ (Բիթլիս) քաղաքը
Բասրա քաղաք
Բարջանճ գյուղը
Բերկրի քաղաքը
Բոլոնիայի հայ գաղթօջախը
Գլաձորի համալսարանը
Եդեսիա քաղաքը
Եվդոկիա (Թոխաթ) քաղաքը
Երզնկա քաղաքը
Երուսաղեմի հայ գաղթօջախը
Երևան մայրաքաղաքը
Զմյուռնիա քաղաքը
Թավրիզի հայ գաղթօջախը
Թիֆլիսի (Տփխիս) հայ գաղթօջախը
Լվովի հայ գաղթօջախը
Խարբերդ քաղաքը
Խիզան քաղաքը
Խլաթ քաղաքը
Կարին (Էրզրում) քաղաքը
Կարս քաղաքը
Կաֆայի հայ գաղթօջախը
Կեսարիա քաղաքը
Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը
Հալեպի հայ գաղթօջախը
Հռոմի հայ գաղթօջախը
Հռոմկլայի բերդը և կաթողիկոսարանը
Մալաթիա քաղաքը
Մարդին քաղաքը
Մոկս քաղաքը
Մոսկվայի հայ գաղթօջախը
Յաշի հայ գաղթօջախը
Նախիջևան (Նախճավան) քաղաքը
Նոր Ջուղայի հայ գաղթօջախը
Շատվան գյուղը
Շոռոթ գյուղը
Շուշի քաղաքը
Ոստան քաղաքը
Ջուղա քաղաքը
Սանկտ Պետերբուրգի հայ գաղթօջախը
Սեբաստիա քաղաքը
Սիս մայրաքաղաքը
Սուրխաթի հայ գաղթօջախը
Վան մայրաքաղաքը
Վենետիկի հայ գաղթօջախը
Տարսոն քաղաքը
Տշող գյուղը